ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրագործման կարեւորության մասին
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն անհրաժեշտ է համարում Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով մարտին ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնության իրագործումը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ստոքհոլմում լրագրողների հետ հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «այդ համաձայնագրի բանալին դրա իրագործումն է»:
Նրա խոսքով, չնայած փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը որոշակի մտահոգություն է հայտնել փախստականների կոնկրետ խնդիրների եւ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի առիթով, «ընդհանուր առմամբ, մենք գնահատում ենք քաղաքական ջանքերը»:
«Սա միայն եվրոպական խնդիր չէ: Այն գլոբալ խնդիր է դարձել: Ես խնդրում եւ կոչ եմ անում Եվրոպայի եւ մյուս երկրների բոլոր առաջնորդներին՝ բարեհոգություն ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր հակառակ դեպքում անպաշտպան կդառնան, կհայտնվեն վտանգի առջեւ»,- ասել է Բան Կի Մունը: