Սոմալիում Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ են սպանվել
International newsՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցական ավտոբուսի վրա անհայտ անձանց հարձակման արդյունքում սպանվել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սոմալիի մեկական քաղաքացի:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, մի քանի մարդ էլ վիրավորվել է:
Սոմալիի ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորները տեղավորվել են Մոգադիշոյի հիվանդանոցներում:
Հարձակումից հետո Աֆրիկյան միասնության անվտանգության ուժերն ուժեղացրել են վերահսկողությունը եւ հետաքննություն են սկսել:
Թուրքիայի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել սպանվածների ընտանիքներին: