Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աքրամ Այլիսլիի դեմ «խուլիգանության» հոդվածով քրեական գործ է հարուցվել

International news

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի ՔՕԳ 221.1 հոդվածով (խուլիգանություն) քրեական գործ է հարուցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է նրա որդին` Նաջաֆը:

Աքրամ Այլիսլիին վերագրվում է սահմանային ծառայության աշխատակցի դեմ բռնության իրագործում: Դրա հետ միասին ոստիկանությունը վերադարձրել է նախօրեին առգրաված նրա անձնագիրը:

Ադրբեջանի ՔՕԳ «խուլիգանություն» հոդվածով նախատեսվում է հասարակական աշխատանքների տեսքով 160-200 ժամ պատիժ, մինչեւ մեկ տարի ուղղիչ աշխատանքներ կամ մինչեւ մեկ տարի ազատազրկում:

Չորեքշաբթի Բաքվի միջազգային օդանավակայանում 15-ժամյա կալանումից հետո ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ են մոգոնում սահմանային ծառայության աշխատակցի նկատմամբ, իբր, ֆիզիկական բռնություն կատարելու մեղադրանքով:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար:

Աքրամ Այլիսլին Բաքվի միջազգային օդանավակայանի ոստիկանության կողմից առավոտյան ժամը 5-ին բերման էր ենթարկվել Վենետիկ գրական փառատոն մեկնելու ժամանակ եւ ազատ արձակվել միայն ժամը 20:00-ին:

«Ինձ անձնագրային հսկողության կետում թույլ չտվեցին մեկնել սահմանապահները՝ հայտարարելով, որ իմ ելքին արգելք է դրված: Հետո ինձ եւ իմ ուղեբեռը մաքսավորները սահմանային ծառայության մասնակցությամբ 8 հոգով 5 անգամ ստուգեցին: Մաքսատան աշխատակիցներից մեկը իմ դեմ ցուցմունք է տվել, որ ես, իբր, փակ սենյակում, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել եմ նրա կրծքին, եւ այնպես, որ նրա մոտ կապտուկ է առաջացել», -»Թուրան»-ի հետ զրույցում ասել է 78-ամյա գրողը` նշելով, որ իրենից անձնագիրը խլել են՝ հայտարարելով, որ նա ժողովրդի թշնամի է, եւ ասել, որ էլի կկանչե ն հարցաքննության:

Աքրամ Այսլիսլին գտնում է, որ բերման ենթարկելով իրեն, իշխանությունները նպատակ են դրել կանխել վենետիկյան գրական փառատոնին իր մասնակցությունը, որտեղ նա պետք է հանդես գար «Իշխանությունը եւ գրողը» պայմանական վերնագրով զեկույցով:

«Թուրան»-ը գրում է, որ Այլիսլիի կալանման մանրամասների իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ պաշտոնական վարկածը քննադատության չի դիմանում, քանի որ գրողին բերման են ենթարկել մինչեւ «միջադեպը», ինչը նշանակում է, որ նրա ձերբակալության մասին որոշումն ընդունվել էր նախօրոք:

Աքրամ Այլիսլին Վենետիկում ունենալիք ելույթում Ադրբեջանում ազատությունների սահմանափակումների հետ կապված պետք է հայտարարեր, որ «իշխանության հոգեբանությունը չի հանդուժում սեփական տեսակետ ունեցող գրողներին»:

Ըստ «Թուրան»-ի` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վրեժխնդիր լինել Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 78-ամյա վիպասան Աքրամ Այլիսլիին այն բանի համար, որ 2011 թվականին հրատարակել է երեք վեպերից կազմված «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը:

Այլիսլին դեռ այն ժամանակ, որպես կանխատեսող գրող, փորձել է ազդարարել այն մասին, որ Ադրբեջանում կառուցվող ավտորիտար պետական համակարգը շարժվում է դեպի փակուղի: Այդտեղից էլ ծագել է եռապատման «Վիթխարի խցանում» անվանումը: Եռապատումը ներառում է երեք վեպ` «Եմեն», «Վիթխարի խցանում», «Քարե երազներ»:

Գրողի բացահայտ հալածանքներն սկսվել են այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրատարակել է նրա «Քարե երազներ» վեպը, որում նա ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1919 թվականին Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա «Քարե երազներ» վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:

«Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատումի վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2013 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է:

Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա:

«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա:

Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:

Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ-ից) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ` որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար:

 

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue