Yerevan, 16.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրքո՞տ է Նա... այս աստղագուշակը կօգնի հասկանալ

Lifestyle
Աստղաբանները պնդում են, որ  սեռական հարաբերություններում կարևոր դեր ունեն զուգընկերների հորոսկոպային նշանները: Սիրելի կանայք, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  տղամարդկանց  երկու հիմնական խմբին ինտիմ հորոսկոպը:
 
«Մակերեսային տեսակի տղամարդիկ»
 
Որպես կանոն, այս խմբի տղամարդիկ առավել ուշադիր են կանանց  հագ ու կապին, պահելաձևին և մոտեցմանը` հատկապես ինտիմ հարցերում: Նրանք հեշտությամբ են խաբվում: Բավական է նետել փոքրիկ խայծ և ամեն ինչ պատրաստ է: Լավ իմանալով նրանց թուլությունների մասին, դժվար չէ  խելքահան անելը: Թեև, այս խմբի տղամարդիկ «մակերեսային» են համարվում, պետք  է հաշվի առնել այն փաստը, որ նրանք որքան շուտ են հայտնվում, այնքան շուտ էլ կարող են անհետանալ Ձեր կյանքից:
 
Խոյ
 
Ժիր ու մարդամոտ տղամարդ է, ով թեթև է վերաբերվում սեքսուալ հարաբերություններին: Խոյը ներքուստ անվստահ է իր ուժերի նկատմամբ, այդ իսկ պատճառով  նախընտրում է  «մանկական» տեսակի կանանց: Նա սիրում է, երբ կանանց աչքերում սուպերտղամարդ է երևում: Որպես կանոն, խոյի կինը լավ «հոգեբան» է լինում, ով թույլ է տալիս խոյին զգալ, որ գլխավորն իրենց հարաբերություններում` Նա է:
 
Երկվորյակներ
 
Այս խելոքն ինքնուրույն է  երևակայում  կատարյալ կնոջ տեսակն ու տեսքը և ինքն էլ  սահմանում  չափանիշներ, որոնք հնարավոր է հասու չեն ոչ ոքի: Կնոջ համար կարևոր է  հասկանալ, կռահել, թե երկվորյակը հատկապես որ դիմակն է ընտրել իր հետ շփվելու համար: Նրան ներշնչում են չարաճճի  աղջիկները, ովքեր ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի: Երկվորյակի հետ անկողին մտնելիս արտառոց բաներ մի ակնկալեք, սեքսի ժամանակ սիրում է խոսել մանավանդ վերացական թեմաների շուրջ: Լսելու փոխարեն ավելի լավ է կինն ինքը վերցնի ղեկն  իր ձեռքում:
 
Առյուծ
 
Թագավորական նշանին բնորոշ ցանկություններով ու կրքով է լեցուն այս տղամարդը: Նա ինտիմ հարաբերություններում պահանջում է շքեղություն և առավելագույն ուշադրություն իր անձի նկատմամբ: Ամենասիրալիր ու համակրելի կինը չի կարող գրգռել առյուծին, եթե նրա հագին տնային խալաթ է և նա բուրում է «խոհանոցային» բույրերով: Սիրում է  շքեղ ներքնազգեստներով և թանկագին օծանելիքներով կանանց: Հարկ է չմոռանալ, որ հորոսկոպային նշաների տղամարդկանցից միայն առյուծների մոտ են լինում «տղամարդկային անսարքությունները», այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում ոգեշնչել և օգնել զուգընկերոջը:Այս նշանի տղամարդու հետ սեքս անելիս մի մոռացեք, որ Նա՛ է թելադրողը:
 
 
Կշեռք
 
Կշեռք-տղամարդը սիրում է նուրբ, զգացմունքային, քնքուշ սեքսը: Հաճախ կնոջից է ակնկալում առաջին քայլը և սպասում անսահման հաճույք: Նա խենթանում են էրոտիկ մերսման համար և սիրով է տրվում զուգընկերուհուն: Բազմազան և էքստրեմալ սեքսի սիրահար կանայք դժվար թե բավարարված զգան իրենց այս նշանի տղամարդու գրկում: Նա խնամքով է վերաբերվում իր մարմնին և փորձում է հեռու մնալ ագրեսիվ դրսևորումներից: Ռոմանտիկ միջավայրի և քնքշանքների համար է նա  ստեղծված:
 
 
Աղեղնավոր
 
Եռանդուն ու ակտիվ տղամարդ է աղեղնավորը: Սիրո գիշերն առավել հաջող կստացվի , եթե մինչ դա որևէ վայր այցելեք: Աղմկոտ երեկույթները նրան առավել ակտիվացնում են բուռն գիշեր անցկացնելու համար: Սիրում է այն կանանց, ովքեր արագ են կողմնորոշվում ու տրվում իրեն: Երբեք մի՛ ամաչեք և ասեք նրան Ձեր ցանկությունների և երևակայությունների մասին: Նա այն տեսակի տղամարդկանցից է, ով սիրում է զուգընկերուհուն երջանկացնել:
 
Ջրհոս
 
Ահա թե ովքեր են, որ սիրում են մտքով և երևակայությամբ սեր անել : Ջրհոսի սեքսուլ վարքագիծը բխում է նրա կարդացած գրքերից, դիտած ֆիլմերից և ընկերների հետ քննարկումներից: Ջրհոսի համար բավական է, որ կինը խնամված ու կոկիկ լինի, յուրահատուկ դրսևորումներ արտաքին տեսքում նա չի էլ նկատում:  Սիրում է զուսպ կանանց, ովքեր հակված են ընկերության: Ջրհոսները, որպես կանոն «սեքս գիգանտներ» չեն, նրանք սիրում են զուգընկերուհու հետ ներդաշնակ լինել :
 
«Խորը տեսակի տղամարդիկ»
 
Հորոսկոպային այս խմբի տղամարդկանց` խոսքերով կամ կոկետությամբ չես կարող գրավել: Նրանք  իրական զգացմունքների, հույզերի սիրահարներ են: Նախքան գրոհի անցնելը հարկավոր է իմանալ, որ դյուրին չէ նրանց հետ:
 
Ցուլ
 
Ցուլ տղամարդն ինքնավստահ է և հանգիստ: Կանանց հանդեպ

 հարգալից է, ինչը ձգում է գեղեցիկ սեռին: Ցուլ-տղամարդուն չի կարելի սրտակեր անվանել, բայց նրա զգացմունքայնությունը, քնքշությունն ու ինտիմ մթնոլորտի ստեղծումը` գրգռում է կնոջը: Դժվար է նրան հրապուրելը, քանի որ իր կանանց ինքն է ընտրում` լսելով ներքին ձայնին: Հարմարավետության սիրահար ցուլ-տղամարդը սիրում է զգացմունքային, ցածր ձայնով կանանց, ուշադիր է դիմացինի հագ ու կապին: Աստղաբանները խորհուրդ են տալիս «տաք» գույնի, դեկոլտեներով  գնալ նրանց տեսության :
 
Խեցգետին
 
Խեցգետին-տղամարդը ինչպիսի՞ն է… Նա իսկական բռնապետ ու սեփականատեր է կանաց հարցում: Քանի դեռ, կինն անհասանելի է, այս տղամարդը հոգատար է, սիրալիր, ենթարկվում է կնոջ բոլոր քմահաճույքներին… Հենց կինը դառնում է հասանալի, խեցգետին-տղամարդը կերպարանափոխվում է ու դառնում` իշխող, սառը տիրակալ: Նա սիրում է հարեմի մթնոլորտը` ցանկությունների իսկույն իրականացում` առավելագույն հաճույքով: Այս տղամարդը սիրում է, երբ կինը ակտիվ է և նախաձեռնող, բայց թույլ չի տալիս իշխել իրեն: Որպես կանոն, նա ամուսնանում է սառը, փառամոլ, իրեն նվիրված կնոջ, իսկ ահա ժամանակ է անցկացնում  ստրուկի պես հնազանդ կնոջ հետ:
 
Կույս
 
Ողջախոհ կույս-տղամարդուն կարող են վանել չափից դուրս ազատամիտ կանայք: Դասական դարձած մեթոդները` սեքսուալ ներքնազգեստներ, դեկոլտեներ, բույրեր և այլ բաները հաջողություն չեն բերի կնոջը: Հորոսկոպային նշաններից և ոչ մի տղամարդ այսքան քնքուշ ու հոգատար չէ, ինչպես` Նա:  Այս տղամարդը կարող է «բացվել» և թաքնված խառնվածքն ի ցույց դնել կնոջը` հասցնելով նրան  հաճույքի գագաթնակետին, եթե միայն ստանա կողակցի աջակցությունն ու համաձայնությունը: Բայց եթե որոշել եք նրա հետ սեր «խաղալ» , ապա անհաջողության կմատնվեք, նա զգում է անտարբերությունն ու չի ներում դավաճանությունը:
 
Կարիճ
 
Կարիճ-տղամարդը, ոչ միայն գլխապտույտ հաճույք կարող է պատճառել կնոջը, այլև` խորը տառապանք: Լինելով, ի ծնե հոգեբան, նա կարողանում է  «խաղալ» խանդի, խղճի, բարդույթների ու բնազդների հետ: Սիրում է մրցակցությունը և ընտրում այնպիսի կանանց, ովքեր անկախ են, ուժեղ ու կրքոտ: Խենթանում է սիրային խաղերի համար, ուր կինը դժվար է «հանձնվում»: Կարիճ- տղամարդու էրոտիկ երևակայությունն այնքան հարուստ է, որ կինը կարող է չմտածել այդ ուղղությամբ: Սակայն, այս կրքոտ մարտիկին հնարավոր է շփոթեցնել ու զինաթափել , բավական է կենցաղում  հարձակում- սիրախաղ նախաձեռնել և նա հաճույքից կկորցնի գլուխը:
 
Այծեղջյուր
 
Նրա սեքսը միշտ պետք է զգացմունքներով ուղեկցվի: Եթե ուզում ես ինտիմ կյանքում ներդաշնակ լինել այս համառ տղամարդու հետ, ապա պետք է զորակցես նրան: Սիրող, հավատարիմ ու նվիրվող կինը միշտ ցանկալի է նրա համար, եթե անգամ  հագին ամենապարզ խոհանոցային գոգնոց լինի: Ճիշտ է, նա քնքշանքներում, սեքսում միօրինակ է, բայց փոխարենը միակ տղամարդն է ամբողջ համաստեղային համակարգում, ով սեքսի ժամանակ ոչ միայն հաճույք է ստանում գործընթացից, այլև լիովին պատկանում է կնոջը: Թեթևամիտ հարաբերությունները հանգեցնում են բաժանման, իսկ նա երբեք ետ չի վերադառնում:
 
Ձկներ
 
Նրա հիմնական առավելությունն այն է, որ հոգու խոսքը լսելի է դարձնում,սակայն երբեմն անկեղծ չէ: Զուգընկերուհու ընտրության հարցում պասիվ է, սպասում է, որ իրեն ընտրեն ու ոտքից գլուխ խելքահան անեն: Նա ռոմանտիկ է ու զգացմունքային, խորը զգալու ունակությամբ է օժտված և իսկական սրտակեր է:Այս տղամարդուն հնարավոր չէ ամուր պահել, որովհետև նա հեշտությամբ լող տալով հեռանում է այն ժամանակ` երբ ուզում է: Սակայն, մի հարցում կարող եք վստահ լինել, որ նա այն տղամարդկանցից չէ, ովքեր պարծենում են իրենց ինտիմ հաջողություններով:
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable