Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ գործողություններ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Գյումրիում տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում մարտի 31-ին իրականացվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործը վերաբերում է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած գողությանը։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել  է քաղաքացի Գ.Հովհաննիսյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար, բնակարան ի սեփականատիրոջ ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում 2015 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի  1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Հովհաննիսյանը ճանաչվել է որպես տուժող և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը և նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

2015թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)  կասեցնելու մասին:

2016թ. մարտի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Գ.Հովհաննիսյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերի գտնվելու հնարավոր վայրերի մասին և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել գողոնի գտնվելու հնարավոր վայրերի հասցեները։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

Միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մի շարք անձանց բնակարաններում, նրանց վարձակալած սպասարկման օբյեկտներում, ավտոմեքենաներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք 30.03.2016 թվականին բավարարվել են:

Խուզարկությունների կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

 31.03.2016 թվականին կատարված խուզարկությունների արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ։

Նշանակվել է դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ և 31.03.2016 թվականին ստացված թիվ 82/12 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված գործարանային արտադրության «Նագան» մոդելի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակը պիտանի է՝ կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է ակոսափող հրազեն:

Բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ 56-ամյա տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026