Բրիտանական անձնագիր ստանալ ցանկացող եվրոպացի միգրանտների թիվն ավելացել Է 25 տոկոսով. Times
International newsԵվրամիության երկրներից այն միգրանտների դիմումների թիվը, որոնք ցանկանում են Միացյալ Թագավորության հպատակություն ստանալ, 25 տոկոսով ավելացել Է հանրաքվեի նախաշեմին, որն անցկացվելու Է եվրահանրակցությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Times թերթին:
Բրիտանական ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ միգրացիոն իշխանությունները ԵՄ-ի պետություններից ժամանած օտարերկրյա քաղաքացիներից ստացել են հպատակության տրամադրման 4 հազար 179 դիմում, իսկ չորրորդ եռամսյակում դրանց թիվն արդեն կազմել Է 5 հազար 245: Դիմումներն առավել ակտիվորեն են սկսել ներկայացնել Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի քաղաքացիները: Ինչպես գրում Է Times-ը, իրավաբանների կարծիքով, Մեծ Բրիտանիայում ապրող ու աշխատող ԵՄ-ի մյուս երկրների ք աղաքացիներն անհանգստացած են այն բանից, որ իրենք ստիպված կլինեն լքել Մեծ Բրիտանիան, եթե հանրաքվեի արդյունքում պաշտպանություն գտնի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալը:
Միացյալ Թագավորության տարածքում ապրում են ԵՄ-ի այլ երկրների շուրջ 2,9 մլն քաղաքացիներ: Օրենքի համաձայն՝ բրիտանական հպատակություն ստանալու համար անհրաժեշտ Է անընդմեջ երկրում ապրել առնվազն 5 տարի:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: