Անխել դի Մարիա. «Ման. Յունայթեդում» ինձ հարմարվելու հնարավորություն չտվեցին
International news«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան «BBC»-ին տված հարցազրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին: Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանը փարիզյան ակումբն արգենտինացու տրանսֆերի համար 60 մլն եվրո վճարեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
-Գուցե նման բան ասելն էթիակապես ճիշտ չէ, բայց ես չկարողացա լավ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ ինձ նորմալ հարմարվելու հնարավորություն չտվեցին: Ես հեռացել եմ, իսկ թիմը շարունակում է նույն ձևով խաղալ: «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել եվրագավաթներից և չի կարող Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալ: Չեմ կարծում, թե դա իմ մեղավորությունն է: Ինձ խաղաժամանակ տալիս էին, ես անում էի հնարավոր ամեն ինչ, բայց դա արդյունք չէր տալիս: Այնպես որ՝ ես որոշեցի հեռանալ նաև տիտղոսներ նվաճելու համար:
Ես մեկ հանդիպում սկսում էի մի դիրքում, իսկ հաջորդին խաղում էի այլ դիրքում: Կարողանում էի գոլ խփել, բայց հաջորդ խաղին ինձ ասում էին, որ այլ դիրքում պետք է լինեմ: Կարծում եմ՝ սա ակումբին չհարմարվելու պատճառներից մեկն է: Իհարկե, մարզիչն է որոշում, թե ֆուտբոլիստը որտեղ և ինչպես պետք է խաղան, բայց նրանց էլ այդ դիրքերը պետք է հարմար լինեն,-ասել է Անխել դի Մարիան: