Աբխազիան վիզային ռեժիմ է սահմանել իր անկախությունը չճանաչած երկրների համար
International newsԱբխազիան ապրիլի 1-ից վիզային ռեժիմ է մտցնում այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ փոխադարձ անվիզա այցելությունների մասին միջկառավարական համաձայնագրեր չեն կնքվել։ Այս մասին ասված է երկրի ԱԳՆ կայքում։
Այսպիսով՝ Աբխազիայի տարածք առանց վիզայի կարող են մտնել միայն Ռուսաստանի, Նիկարագուայի, Տուվալուի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եւ Հարավային Օսիայի քաղաքացիները, որոնք կարող են անարգել այդ երկրում մնալ 90 օր։
Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչները Ուկրաինայի քաղաքացու անձնագրով կամ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում բնակվելու փաստը հաստատող փաստաթղթով կարող են այցելել Աբխազիա։
Աբխազիայի մեկանգամյա տուրիստական վիզա ձեւակերպելն արժի 10-40 դոլար՝ կախված դրա վավերականության ժամկետից, իսկ բազմակի մուտքի վիզան արժի 30-60 դոլար։