Բաքուն մեծացնում է լարվածությունը ԼՂ հարցում ապակառուցողական դիրքորոշման պատճառով. ՀՀ ԱԳՆ խոսնակ
PoliticsՊաշտոնական Բաքուն մեծացնում է լարվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ հայտարարությանը:
«Ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը երկրում մարդու իրավունքների մտահոգիչ տվյալների նկատմամբ միջազգային քննադատության և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ ունեցած ապակառուցողական դիրքորոշման ներքո»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: