Պիզելլին շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել
SportՀայաստանի ազգային հավաքականի անդամ Մարկոս Պիզելլին Սաուդյան Արաբիայի աառաջնության 21-րդ տուրում մասնակցեց իր թիմի ամբողջ խաղին` աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:
Արմենպրեսը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող «Ալ Ռաեդը», որի կազմում է խաղում Պիզելլին, սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Ֆայսալի» ակումբին: Չնայած «Ալ Ֆայսալին» 10 միավորով առաջ էր «Ալ Ռաեդից», սակայն Պիզելլիի թիմին հաջողվել է 5-0 չոր հաշվով ջախջախել մրցակցին:
Պիզելլին մասնակցել է իր թիմի գրեթե բոլոր գոլային գրոհներին, աչքի է ընկել գրագետ խաղով` մասնակցելով ամբողջ հանդիպմանը: Հանդիպման 2-րդ եւ 3-րդ գոլերի ստեղծման հիմնական «մեղավորը» հենց Պիզելլին է եղել: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Պիզելլի գերակտիվությունը պատժվել է. նա դեղին քարտ է ստացել:
Հաղթանակից հետո «Ալ Ռաեդը» այժմ 19 միավորով 14 թիմերի պայքարում 11-րդ տեղում է: