Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը երկրի տնտեսական ճգնաժամից. Մաքսիմ Շևչենկո
International newsԼեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական կողմի գործողությունները կարող են Ադրբեջանում տնտեսական ծանր իրավիճակի արդյունք լինել: «Ադրբեջանական կողմը փորձում է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճնաժամից ուշադրությունը շեղել և ստեղծել որոշակի հայրենասիրականտրամադրություն»,- նշեց ՌԴՀանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհիքաղաքականության և կրոններիռազմավարականհետազոտությունների կենտրոն»տարածաշրջանային հասարակականկազմակերպության ղեկավար ՄաքսիմՇևչենկոն «Արմենպրես»-ի հետզրույցում:
Փորձագետի համար հակամարտության թեժացումը սպասելի էր: «Խնդիրը նոր չի ծագել և մի քանի տարի է, ինչ ձգվում է»,- ընդգծեց նա: Շևչենկոյի կարծիքով՝ խնդրով հետաքրքրված բոլոր կողմերը պետք է գործադրեն բոլոր ջանքերը` խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Պետք է թույլ չտալ, որ մարտական գործողություններն ավելի սրվեն և դրությունը չվերաճի լայնամասշտաբ պատերազմի: