Պատերազմը տարբերակ չէ. ՄԽ համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակը
PoliticsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, շփման գծի երկայնքով հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, համանախագահները տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել են ուժի կիրառումը և ցավ են հայտնում անտեղի մարդային կորուստների, մասնավորապես` քաղաքացիական զոհերի համար: Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և տեղում իրավիճակի կայունացման համար նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները: Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանն այլընտրանք չկա, իսկ պատերազմը տարբերակ չէ: