Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչ է հայտնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակից. օրվա խրոնիկա

Society

Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Կողմերն ունեն վիրավորներ և կորուստներ: 

Ներկայացնում ենք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի օրվա խրոնիկան:

17:42- ԼՂՀ տարածքում տարբեր բնակավայրեր գրավելու լուրերն ադրբեջանական ապատեղեկատվություն են. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:

17:37- Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված երեք զինծառայողներից երկուսը վիրահատվում են

Լեռնային Ղարաբաղից Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափովել երեք վիրավոր զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա փոխանցեց, որ զինծառայողներից երկուսն այս պահին վիրահատվում են, նրանց վիճակը կայուն ծանր է: Ասատուրյանը տեղեկացրեց, որ այն պահին, երբ զինծառայողները հոսպիտալ են տեղափոխվել գիտակցությունը տեղն է եղել: Նրա խոսքով՝ զինծառայողները հոսպիտալ են տեղափոխվել կրծքավանդակի, որովայնի, դեմքի և ստորին վերջույթների վնասվածքներով: Հարցին թե տեղեկություններ կան արդյոք նոր վիրավորների մասին՝ Արամ Ասատուրյանը պատասխանեց. «Եթե տեղեկություններ լինեն, դուք կիմանաք»: Նրա փոխանցմամբ՝ վիրավորների մեջ կան և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողներ:

16:42- Արցախում ևս չորս քաղաքացիական անձ է հոսպիտալացվել հրազենային վիրավորումով 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունների հետևանքով 4 քաղաքացիական անձ է վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

16:06 Հայկական կողմի մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, մոբիլիզացիայի լուրերը ապատեղեկատվություն են

Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-նշում է Հովհաննիսյանը:

15:52 Ադրբեջանական կողմի գործողությունները տանում են իրավիճակի սրմանՀԱՊԿ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է վարել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: «Մասնավորապես, նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Интерфакс-АВН»-ին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ չճշգրտելով բանակցությունների մանրամասները: Միաժամանակ, ՀԱՊԿ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները ներկա դրությամբ տանում են իրավիճակի և հակամարտության սրման»,- ասել է Զայնետդինովը: Նա ընդգծել է, որ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: «Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացել ենք ամբողջական տեղեկատվություն զինված բախման վերաբերյալ: Գտնում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- շեշտել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

15:17 Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԽ համանախագահների և դեսպան Կասպշիկի հետ 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

14:50 Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաների հետ քննարկել է ԼՂ իրավիճակի սրման հարցը 

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կոչ է արվել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության տարածքում ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ:

14:26 Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ քննարկել ԼՂ հակամարտության գոտում տիրողիրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ևս հայտարարություն է տարածել այն մասին, որ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 1-ի լու յս 2-ի գիշերը ԼՂ հակամարտության գոտում լարվածություն է արձանագրվել: Նշվում է նաև, որ այդ տարածաշրջանը գտնվում է ՌԴ ՊՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում:

«Դրա հետ կապված՝ ապրիլի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու անհետաձգելի քայլերի վերաբերյալ  արտահերթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանկյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագության մեջ:

13:51 Ադրբեջանական հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները վիրահատվել ենվիճակը կայուն ծանր է

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին տեղեկացրեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը: «Երեխաների վիճակը ծանր է, բայց կայուն,  իրավիճակը վերահսկելի է: Ամեն ինչ արվել է, վիրահատությունները կատարվել են երկուսի մոտ էլ: Հիմա նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության ներքո»,-ասաց գլխավոր բժիշկը: Նրա տեղեկացմամբ` երեխաները 12 և 13 տարեկան են, նրանցից մեկի մոտ ազդրոսկրի բեկորային կոտրվածք է, տրավմատիկ շոկ, երկրորդի մոտ փափուկ հյուսվածքների մասի վնասվածք` շոկային վիճակով:

13:48 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում կքննարկեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը

ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջիկա շաբաթվա ընթացքում Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպությունում իր աղբյուրը: «Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը և հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերը՝ Վիեննայում հաջորդ շաբաթվա ընթացքում պարբերաբար ընթացող խորհրդակցությունների շրջանակներում կրկին կհավաքվեն եռանախագահները, ովքեր, ինչպես ակնկալվում է, Մինսկի խմբի անդամ մյուս երկրներին կտեղեկացնեն տիրող իրավիճակի և հետագա քայլերի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

13:27 Պուտինն անհանգստացած է ԼՂ և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների առնչությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել»,- ասել է Պեսկովը:

13:25 Երկրապահներն ու այլ կամավորական ջոկատները պատրաստ են շփման գիծ մեկնելու հրահանգների

Երկրապահ կամավորական միությունը հարյուր տոկոսով պատրաստ է կատարել իր պարտականությունները: ԵԿՄ պաշտոնական դիրքորոշումը փոխանցեց միության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: Նա հավաստիացրեց, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների հետ համագործակցում է, ստանում առաջադրանքներ և իր գլխավորած կառույցի ներսում հերթին տալիս հանձնարարություններ:

13:13 Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

13:01 ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է ադրբեջանական ևս մեկ ռազմական ուղղաթիռի խոցման մասին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ադրբեջանական կողմի նոր ռազմատեխնիկայի ոչնչացման մասին: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

12:46 ՊՆ-ն հայտնում է Ադրբեջանի տեխնիկայի նոր կորուստների մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի տեխնիկայի նոր կորուստների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում, ուղղաթիռից բացի, կորցրել է նաև անօդաչու թռչող սարք և տանկ»:

12:24 ՀՀ պետական կառույցները պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերիՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 2-ի առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակ ը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»: 

12:09 Ադրբեջանի դիվերսիոն խումբը մեծ կորուստներով նահանջել է Լևոնարխ բնակավայրի մատույցներից

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվ անագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով:

11:47 Հայաստանը մշտական կապի մեջ է օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

11: 25 ՌԴ ԱԳՆ-ն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ուշադրությամբ հետևում ենք ստացվող տեղեկատվությանը»,- ասել է Զախարովան:

11:06 Ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Համաձայն պաշտոնական տեղեկատվության` ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում»,- ասել է Հովհաննիսյանը:

10:44 Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետանակոծման հետևանքով 12-ամյա երեխա է սպանվելերկուսը վիրավոր են

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

10:30  Բաքուն մեծացնում է լարվածությունը ԼՂ հարցում ապակառուցողական դիրքորոշման պատճառովՀՀ ԱԳՆ խոսնակ

Պաշտոնական Բաքուն մեծացնում է լարվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ հայտարարությանը:

«Ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը երկրում մարդու իրավունքների մտահոգիչ տվյալների նկատմամբ միջազգային քննադատության և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ ունեցած ապ ակառուցողական դիրքորոշման ներքո»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

10:26 Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից հետո կարելի է համարել աննախադեպԴավիթ Բաբայան

Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են` ուղղված միջազգային հանրությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական աննորմալ պետություն է: Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը: Վաշինգտոնում ընթանում են բանակցություններ, ամբողջ աշխարհը հավաքված է այնտեղ, իսկ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ նման քայլերի է գնում:

Իհարկե, Ադրբեջանը մեր կողմից ստացել է համարժեք պատասխան, հսկայական զոհեր ունեն, հետ են շպրտվել, բայց ամեն դեպքո ւմ այսպիսի պահելաձևը պետք է համարժեք պատասխան ստանա միջազգային հանրության կողմից»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Ադրբեջանի այս գործողությունները 1994 թվականից այս կողմ կարելի է համարել աննախադեպ:  «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնել միջնորդության համար:

Հիմա նույն Ադրբեջանը հարձակում է գործում: Մի բան ասում է, մեկ այլ բան անում: Մենք ենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի պատիվը պահում: Վերջապես պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կոշտ արձագանք ստանա նման պահվածքի համար: միանշնակ է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլերի  գնա»,-ասաց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են, խոցվել է ադրբեջանական ուղղաթիռ, նրանք ունեն մեծ կորուստներ, հայկական կողմից իրավիճակը վերահսկելի է: Հայկական կողմում որևէ խուճապ չկա, Ադրբեջանի սահմանային հատվածում մեծ խուճապ է սկսվել:

10:21 Ադրբեջանական կողմի առաջնահերթ պլանները ձախողվել են. հակառակորդն ունի զգալի կորուստներ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»,- նշել է Հովհաննիսյանը:

09:42 Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանություններըՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում  հակառակորդը, կիրառելով  տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստ որաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել  ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների: Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

09:39  Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում երկու կողմերում զոհեր կան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են: Երկու կողմերից էլ կան կորուստներ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում` նաև ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռ նությունը մեր ձեռքում է»,- ասել է Հովհաննիսյանը:

09: 26   ԼՂՀ ՊԲ հակաօդայինները խոցել են գրոհող ադրբեջանական մեկ ուղղաթիռ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ: Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

08: 34 Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ

Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մե ջ նշվում է. «Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes