Փալոունը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվություն պահանջել Ալիևից
International newsԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել սանձազերծած հարձակումների համար: Կոնգրեսականը տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված թշնամական գործողությունները և կոչ արել անմիջապես թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում: «Ադրբեջանի նախագահ Ալիևի սպառնալից հռետորաբանությունը շարունակաբար խաթարել է 1994թ. հրադադարի պահպանման ջանքերը և բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարձակումների»,- նշել է Ֆրենկ Փալոունը:
Կոնգրեսականը շեշտել է, որ Ալիևը շարունակում է արհամարհել տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով բանակցված կարգավորման միջազգային կոչերը: «Ադրբեջանի կողմից նման ռազմական ճանապարհի որդեգրումն անընդունելի է: Ես կոչ եմ անում Օբամայի վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբին պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից և աշխատել խաղաղության առաջմղման առաջարկների ուղղությամբ»,- նշել է Ֆրենկ Փալոունը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքովձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայնհայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժիկողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացվածհրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանականզինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնելհսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմաբ շարուն