Յուրա Մովսիսյանի թիմն արդեն 3-րդ տեղում է
SportՅուրա Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել «Ռեալ Սոլթ Լեյքի» մեկնարկային կազմում:Ամերիկյան MLS առաջնության արեւմտյան կոնֆերենցիայի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակի է հասել «Սպորտինգ Կանզաս Սիթիի» նկատմամբ:
Հանդիպման առաջին րոպեներից խաղադաշտում հայտնված Մովսիսյանը աչքի է ընկել իրեն բնորոշ ակտիվ խաղով՝ չնայած գոլային փոխանցման կամ գոլի հեղինակ չի դարձել: Հայ ֆուտբոլիստը հանդիպման 67-րդ րոպեին զգուշացվել է մրցավարի կողմից, իսկ ընդամենը 3 րոպե անց փոխարինվել. Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ է մտել մեքսիկացի Դեւոն Սանդովալը:
4 խաղից հետո իր հաշվին 8 միավոր ունեցող «Ռեալ Սոլթ Լեյքը» գտնվում է Արեւմտյան կոնֆերենցիայի առաջնության 3-րդ տեղում՝ առաջատար «Դալլասից» հետ մնալով ընդամենը 2 միավորով եւ մեկ հանդիպում էլ պակաս անցկացրած լինելով: