Շտայնմայերը շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ
PoliticsԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շարունակել է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից: «Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի հետ հարցը կքննարկվի Բեռլինում: Սա լավ հնարավորություն կլինի Նախագահի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի տրամադրած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդըղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջերկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնցընթացքում հրթիռահրետանայինարկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկականզինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծությանհետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկուերեխա վիրավորվելեն: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողություններիընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին ևարհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողությանտակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավայինուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզր ահատեխնիկայի կիրառմաբ շարունակել էագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: