Բելգիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է բռնությունների աճը ԼՂ հակամարտության գոտում
PoliticsԲելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը: Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում հայտարարվել է: Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդըղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանայինարկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև < /i>խաղաղ բնակավայրերը: ԸստՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմիցապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխավիր ավորվելեն: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերըև օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնելհսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանայինմիջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել ենհակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևորնշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):