Ասադը կցանկանար պատմության մեջ մտնել որպես մեկը, ով կարողացավ պահպանել երկիրը
International newsnews.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ կցանկանար պատմության մեջ մտնել որպես մեկը, ով կարողացավ պահպանել երկիրն ու տարածաշրջանը:
«Մենք գիտենք, որ պատմությունը հաճախ սխալ է գրվում եւ կեղծվում է... Բայց եթե ենթադրենք, որ նշվող գնահատականն անաչառ է եւ ճշմարտացի, ապա կարող եմ ասել, թե ինչ կարող են գնահատել պատմաբաններն ու սիրիացի ժողովուրդը... Չեմ կարող ինքս ինձ գնահատական տալ, բայց կարող եմ ցանկություն հայտնել... ասենք, որ ես առաջին շարքերում էի նրանց հետ, ովքեր պահպանեցին երկիրն ահաբեկչական ագրեսիայի սպառնալիքի առջեւ, որոնք ուղեկցվեցին անցյալ տասնամյակներում, նույնիսկ դարերի ընթացքում չլսված վայրագություններով: Երկրորդ՝ որպես մեկը, ով պահպանեց տարածաշրջանը՝ ելնելով այն հանգամանքից, որ Սիրիան առանցքային պետություն է այս տարածաշրջանում»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ասադը:
«Եվ եթե այս պետությունը փլուզվեր եւ անարխիա տիրեր, դա կառնչվեր ամբողջ տարածաշրջանին, դա ակնհայտ է: Ահա այսպիսին կցանկանայի մտնել պատմության մեջ»,- ասել է Սիրիայի նախագահը: