Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել
International newsՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբն Աթենքում Ադրբեջանի դեսպանության դիմաց ապրիլի 3-ին կազմկերպել է բողոքի ցույց-ակցիա:ուցարարները պարզել են Հայաստանի և Արցախի դրոշներ, «Ալիև` դադարեցրու ագրեսիան Արցախի հանդեպ», «Արցախն անկախ է» և այլ կարգախոսներ: Բողոքի ցույց-ակցիային մասնակցել են ավելի քան երեք հարյուր մարդ:
Ակցիայի մասնակիցները բողոք նամակ են գցել Ադրբեջանի դեսպանության փոստարկղ և մեկ օրինակ էլ ուղարկել են դեսպանության էլեկտրոնային հասցեին: Մոտ մեկ և կես ժամ տևած ակցիայի շրջանակներում մասնակիցները բազմաթիվ անցորդների, այդ թվում հույն և օտարերկրացի, ներկայացրել են վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու մասին տեղեկատվություն:
Ադրբեջանի դեսպանությունը գտնվում է քաղաքի կենտոնի ամենամարդաշատ փողոցներից մեկի` Վասիլիսիս Սոֆիասի վրա: