Հռոմեական դերբիից հետո «Լացիոն» հեռացրել է գլխավոր մարզիչին
SportԻտալական «Լացիոն» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հեռացման մասին: Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել A Սերիայի 31-րդ տուրում «Ռոմայից» 1:4 հաշով կրած պարտությունից հետո:
Ստեֆանո Պիոլին 2014-ի հունիսից էր գլխավորում «Լացիոն», որն Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը: