Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ռոբերտ Դոլդ
International newsԱՄՆ Կոնգրեսի Իլինոյսից հանրապետական ներկայացուցիչ Ռոբերտ Դոլդը հույս է հայտնել, որ Օբամայի վարչակազմը պետք է շարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրապետական ներկայացուցիչն իր տարածած հայտարարության մեջ շեշտել է, որ Սպիտակ տունը պետք է հրաժարվի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից:
«Օբամայի վարչակազմը պետք է շարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, իսկ Ադրբեջանն իր քայլերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի հանրապետական համանախագահը: