Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը ուշադրությամբ հետևում է Արցախում տիրող իրավիճակին
International newsՎրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Վախթանգ Կապանաձեն հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կհաջողվի հրադադարի հասնել, և բախումը լուծել խաղաղ Ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին և նեղ հարաբերությունների ու կապերի մեջ ենք գտնվում մեր գործընկերների հետ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ստանում ենք ամբողջական տեղեկատվություն: Հուսով ենք, որ հրադադար կլինի, և կողմերը կանցնեն խնդրի լուծման խաղաղ ճանապարհին: Երևի մենք էլ պետք է ստանձնենք միջնորդի առաքելությունը, քանի որ մենք այն երկրներից մեկն ենք, որը երկու հարևանների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է», -ապրիլի 4-ին հայտարարել է Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն: