Հայաստանի խորհրդարանը հարգեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների զոհերի հիշատակը
PoliticsՀՀ Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակը: Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սկսվել են լայնածավալ ռազմական գործողություններ: «Դրա արդյունքում մենք ունենք զոհեր ինչպես քաղաքացիական բնակչության, ինչպես նաև մեր հերոս զինվորների շրջանում: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,- ընդգծեց Շարմազանովը:
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում զոհերի հիշատակը: