Նյու Յորքի ոստիկանապետն Օբամային մեղադրել Է «անհավատալի հիմարության» մեջ
International newsՆյու Յորքի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Բրետոնը քննադատել Է հակաահաբեկչական գործուենության ծախսերի կրճատման՝ Բարաք Օբամայի պլանը՝ այն համարելով «անհավատալի հիմարություն»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Daily News-ը:
Պլանի համաձայն, որը հրապարակել Է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, հակաահաբեկչական գործունեության ծախսերը պետք Է 600 միլիոն դոլարից կրճատվեն մինչեւ 330 միլիոն: «Այն, ինչ տեղի Է ունենում այնտեղ (Վաշինգտոնում), ամենաիսկական հիմարություն Է»,- հայտարարել Է Նյու Յորքի ոստիկանության ղեկավարը:
«Մենք հարկադրված ենք պայքարել սեփական կառավարության դեմ՝ քաղաքացիների պաշտպանության միջոցներ ստանալու համար, հատկապես այն պահին, երբ ամբողջ աշխարհում քաղաքներն ահաբեկչական սպառնալիքի են ենթարկվում»,- նշել Է նա:
Ուիլյամ Բրետոնի կարծիքով՝ հենց հակաահաբեկչական գործունեության ընդլայնումն օգնեց ուժեղացնելու Նյու Յորքի պաշտպանությունը Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: