Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նա հայրենիքի համար տվեց ամենաթանկը՝ կյանքը. հարազատները վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված զինծառայողին

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, հետախույզ Սասուն Մկրտչյանի հոգեհանգտի արարողությունը:

Հերոսին վերջին հրաժեշտը տալու էին եկել մի խումբ պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ, նրա ծառայակիցները, հարազատները, ընկերներն ու հարյուրավոր քաղաքացի ներ:

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից Ռադիկ Սամոյանն ընդգծեց, որ Սասունը Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցի ընտանիքի ժառանգ էր:

«Այսօր դժվար թե որևէ մեկը կարող է կասկածել, որ Սասունը չէր ցանկանում լինել այն տղաներից մեկը, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են իրենց հայրենիքը, Արցախը, որովհետև Սասուն գնալու ճանապարհն Արցախով է անցնում:

Կեցցեն այն տղաները, ովքեր պահում են մեր սահմանները: Հազար ափսոս, որ երիտասարդներ են զոհվում, ափսոս, որ մենք այդպիսի զինվորներ ենք կորցնում: Բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու համար զոհեր տալու համար, կարծում եմ, մենք չպետք է կախենք մեր գլուխները: Մի ժամանակ մենք էինք պաշտպանում, հիմա էլ մեր երեխաներն ու ժառանգներն են անում մեր կիսատ թողած գործը: Սասունն իր վրեժը լուծում էր, բայց դա անում էր՝ խաղաղություն ցանկանալով: Ոչ մի հայ ընտանիք պատերազմ չի ցանկանում, բայց մենք կարող ենք առ Աստված երդվել, եթե որևէ պահ լինի, որ ազգովի պետք է կանգնած լինենք, դա կլինի: Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,- նշեց Սամոյանը:

Սասունի հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա 27 տարեկան էր, ծառայել է բանակում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության:

«Նա Արցախում էր ծառայում, ծառայության ընթացքում աչքի էր ընկել ու տեղափոխվել հատուկ ջոկատ: Նա մեծ հարգանք էր վայելում թե ընկերության, թե հարազատության, թե ծառակիցների շրջանում: Շատ հայրենասեր տղա էր, դրա համար էլ չհրաժարվեց զինվորական համազգեստից և շարունակեց ծառայությունը. հենց այդ հագուստով էլ զոհվեց»,- ասաց Մկրտչյանը:

Նա հավելեց, որ վերջին անգամ Սասունի հետ խոսել է ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 12:00-ի սահմաններում: «Այդ ժամանակ նա նոր էր դիրք բարձրացել: Հարցրեցի՝ ո՞նց է վիճակը, պատասխանեց՝ հոպար, ամեն ինչ լավ է: Ես ասացի՝ գլուխդ ցածր պահի, նա խնդաց, սկսեց ինձ ձեռ առնել, իսկ այսօր կյանքը տվեց հայրենիքի համար»,- եզրափակեց նա:

ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն ընդգծեց, որ Սասունն արդեն 4 տարի է՝ ինչ ծառայում էր իրենց զորամասում և աչքի է ընկել միայն դրական կողմերով:

«Նա կամավոր եկել է մեր զորամաս և ցանկություն հայտնել ծառայել հանուն հայրենիքի: Նա շատ ընկերասեր էր, պարտաճանաչ զինծառայող էր: Բազմաթիվ անգամներ խրախուսվել է հրամանատարության կողմից տարբեր տեսակի պատվոգրերով, արժեքավոր նվերներով, դրամական պարգևներով, ինչպես նաև մեդալներով»,- ընդգծեց Դանիելյանը:

Փոխգնդապետը շեշտեց, որ հայոց բանակում նրա նման զինծառայողներ շատ կան, ովքեր պատրաստ են շարունակել նրա գործը:

«Ցավոք, այս Սասունը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես համոզված եմ, որ մնացած զինծառայողները նրա գործը կշարունակեն: Նա շատ մեծ հերոսություն է կատարել, որի հետևանքով ամենաթանկը՝ կյանքը տվել է հանուն հայրենիքի»,- եզրափակեց Դանիելյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվ ել են:

Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվ ել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական Ùáï 20 տանկ, մեկ «Գրադ» կայանք:

Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026