Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրում է անձամբ տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները
PoliticsՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլիի հայտարարությանը, թե ադրբեջանական բանակի կորուստների մասին ՀՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութերն ու նկարները իրականությանը չեն համապատասխանում:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրում է իր աչքերով տեսնել ադրբեջանական դիվերսանտների դիակները:
«Եթե դրանք իրենց զինվորները չեն, ապա մենք ի սկզաբեն ճիշտ էինք ասում: Ուրեմն վարձկաններ էին կամ այլ տարրեր: Ամեն դեպքում՝ դրանում էլ համոզվելու համար հրավիրում եմ իրեն: Իր անձնական անվտանգությունը ես ապահովում եմ»,- հավելեց Հովհաննիսյանը: