Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները ՄԽ ձևաչափում
PoliticsԻտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ընթացող մարտերի առնչությամբ:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ներկայիս իրավիճակը հաստատում է այն, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես պահպանել հրադադարը և զերծ մնալ հետագա թշնամական գործողություններից:
«Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը կոչ է անում կողմերին վերսկսել բանակցային ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա եռանախագահության հովանու ներքո՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: