Թալիշի դեպքերը պետք է «արթանացնեն» միջազգային հանրությանը. Եվրախորհրդարանի պատգամավոր
PoliticsԵվրախորհրդարանի կանաչների կուսակցության պատգամավոր Միշել Ռիվասին կոչ է անում միջազգային հանրությանը «արթնանալ» և կանխել Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի վերսկսկումը:
Ռիվասին նշել է, որ խոր ցավով է տեղեկացել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գոտում տեղի ունեցող դեպքերի մասին:
«Ես ցավով տեսա ադրբեջանցիների կողմից Թալիշում քաղաքացիական անձանց սպանությունների սարսափելի կադրերը: Դեպքերի նման զարգացումը պետք է արթնացնի միջազգային հանրությանը: Եվրոպան պետք է մոբիլիզացնի իր ջանքերը` հրադադարը պահպանելու համար, հակառակ պարագայում այս ամենը կբերի տոտալ պատերազմի, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը»,- ասել է Ռիվասին: