Ֆիջիում հորդառատ անձրեւները խոշոր հեղեղների են հանգեցրել
International newsՖիջիում, որտեղ փետրվարի վերջին մոլեգնել էր «Ուինսթոն» ցիկլոնը, հորդառատ անձրեւներ են տեղում։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւները խոշոր հեղեղումների են հանգեցրել արշիպելագի շատ կղզիներում, այդ թվում՝ Վիթի Լեւուում, որտեղ բնակվում է երկրի բնակչության մոտ 2/3-ը։ Հատկապես ծանր է վիճակը Նադի քաղաքում, որտեղ տեղակայված է Ֆիջիի միջազգային օդանավակայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։