Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
International newsՆավթի համաշխարհային գները երեքշաբթի շարունակում են նվազել, քանի որ ներդրողները կասկածում են նավթի արդյունահանման ծավալները հունվարի մակարդակի վրա սառեցնելու հարցում խոշոր արտադրողների առաջիկա բանակցությունների հաջողության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները 0.13 տոկոսով էժանացել են եւ կազմել 37.64 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի մայիսյան ֆյուչերսների գները նվազել են 0.31 տոկոսով եւ կազմել 35.59 դոլար մեկ բարելի դիմաց։