Նոր Զելանդիայի նախկին վարչապետն իր թեկնածությունն է առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
International newsՆոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը իր թեկնածությունն է առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, հայտնում է Reuters–ը: Պաշտոնական նամակն ուղարկվել է համաշխարհային կազմակերպության գլխավոր վեհաժողով:
Գործող գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կհեռանա պաշտոնից 2016-ի ապրիլի վերջին երկու հնգամյա ժամկետների ավարտից հետո: Քլարքն էլ իր հերթին հիմա ղեկավարում է անդամ երկրներին զարգացման ոլորտում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ին առնընթեր կազմակերպությունը:
Քլարքը, որը 1999-2008 թթ. Նոր Զելանդիայի վարչապետն է եղել, հայտնել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար անհրաժեշտ հմտություններ ունի ու կարող է տղամարդ թեկնածուներին հավասար դիտարկվել:
Նշում են, որ հիմնադրման օրվանից սկսած 70 տարի կազմակերպությունը տղամարդիկ են ղեկավարել , դրա համար էլ ավելի քան 50 երկրներ կողմ են, որ պատմության մեջ առաջին անգամ կին թեկնածու առաջադրվի: Ութ թեկնածուներից չորսը կանայք են: