Նեմցովին սպանողներն ատրճանակը նետել են Սետուն գետի մոտակայքում
International newsԱտրճանակը, որով սպանել են քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, նետել են Սետուն գետի շրջանում: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրի տեղեկություններով ՌԴ ՔՀ –ն նման տեղեկություններ է ստացել 2015-ի սեպտեմբերին:
Բնական լճի հետազոտության ընթացքում հայտնաբերվել էր փամփուշտներով ու փաստաթղթերով լի մի պարկ: Սակայն զենքը չէր հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահին Մոսկվորեցկի կամուրջի վրա հսկման վեց տեսախցիկ էր աշխատում:
Բորիս Նեմցովին սպանել են 2015-ի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Մոսկվորեցկի կամուրջի վրա կեսգիշերին մոտ: Սպանության գործով հինգ մարդ է ձերբակալվել: