Վրաստանը պատրաստ Է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. խորհրդարանի նախագահ
International newsՎրաստանը խաղաղություն Է ցանկանում Կովկասում եւ պատրաստ Է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Մենք անհանգստացած ենք այն բանից, որ զինված հակամարտություն Է տեղի ունենում վրացիների բարեկամ երկու ժողովուրդների միջեւ: Մեր դիրքորոշումը եղել ու մնում Է անսասան, մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր աշխարհում, մեր անմիջական հարեւանությամբ: Մենք ցանկանում ենք օժանդակել ցանկացած հիմնախնդիր խաղաղ ճանապարհով լուծելուն: Ուստի մենք ողջունում ենք միջազգային հանրակցության ակտիվությունն այդ գործընթացում»,- հայտարարել Է Ուսուպաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստում, հաղորդել Է Sputnik-ը: