Շվեդիայում հայերը ԱԳՆ դիմաց բողոքել են ադրբեջանական ագրեսիայի դեմ
International newsՇվեդիայի հայ համայնքի անդամներն ապրիլի 5-ին հավաքվել են Շվեդիայի արտաքին գործերի նախարարության դիմաց` իրենց բողոքը ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցույցի մասնակիցները կոչ են արել Շվեդիայի իշխանություններին պարտադրել Ադրբեջանին դադարեցնել ԼՂՀ դեմ իրականացվող ագրեսիան։
Պաստառները պատկերում էին նաև ապրիլի 2-ին Թալիշ գյուղում ադրբեջանական հրոսակների կողմից վայրագորեն սպանված Խալափյանների լուսանկարները` նշելով, որ նախահարձակ ադրբեջանական զինվորները չեն խորշում իրականացնել նմանատիպ ռազմական հանցագործություններ։