Թուրքիա անօրինական միգրանտների արտաքսման երկու ուղերթ Է չեղարկվել նրանց փախուստի պատճառով
International newsՍահմանների պահպանության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, չեղարկել Է հունական Խիոս կղզուց թուրքական Ջիքիլի նավահանգիստ անօրինական միգրանտներով նավերի երկու ուղերթ, քանի որ արտաքսման համար ընտրված միգրանտները փախել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կղզու «Պոլիտիս» թերթին:
Ապրիլի 4-ին անօրինական միգրանտների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի շրջանակներում սկսվել Է անօրինական միգրանտների արտաքսումը հունական կղզիներից: Լեսբոսից ուղարկվել Է 136, Խիոսից՝ 66 մարդ:
Վերջին ժամերին կատարյալ անկարգություն Է տիրում Խիոս կղզու նավահանգստում. ոստիկանությունը փորձում Է գտնել այն հարյուր միգրանտներին, որոնց պլանավորում Էին արտաքսել Թուրքիա:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Ելենա Վալենսիանոն Եվրամիությանը հորդորել Է անհապաղ դադարեցնել անօրինական միգրանտների արտաքսումը Թուրքիա եւ այն չկատարել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց համար ապահովված չեն իրավաբանական եւ մարդասիրական պատշաճ երաշխիքները:
«ԵՄ-ն պետք Է անհապաղ դադարեցնի բոլոր փոխադրումները Թուրքիա այնքան ժամանակ, քանի դեռ արդյունավետ կերպով չեն ապահովվել իրավաբանական եւ մարդասիրական պատշաճ երաշխիքները»,-Վալենսիանոյի խոսքը մեջբերել Է Եվրախորհրդարանի ենթակոմիտեի մամուլի ծառայությունը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Հունաստանում հազարավոր միգրանտներ ապաստան ստանալու խնդրագրեր են տալիս, որպեսզի ձգձգեն իրենց Թուրքիա վերադարձնելու գործընթացը: Միայն Լեսբոս կզղու Մորիա ճամբարում ապաստան տրամադրելու խնդրագրեր Է ներկայացրել շուրջ երկու հազար միգրանտ: Այս կերպ նրանք Թուրքիա իրենց վերադարձման ընթացակարգը կասեցրել են դիմումների քննարկման ժամակահատվածում:
Զգուշանալով Թուրքիա արտաքսվելուց՝ վերաբնակիչները Պիրեյ նավահանգստում հրաժարվում են երկրի ժամանակավոր տեղավորման կենտրոններ տեղափոխվելուց, որտեղից Էլ պլանավորվում Է նրանց ուղարկումը հարեւան երկիր:
Ապրիլի 4-ին միգրանտների առաջին խումբն Է ժամանել Թուրքիա Եվրամիության հետ համաձայնագերի շրջանակներում: Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ 202 փախստականներ եւ միգրանտներ Հունաստանի Լեսբոս եւ Խիոս կղզիներից ժամանել են Թուրքիայի Իզմիրի նահանգի Ջիքիլի քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: