Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ Է խփվել Հալեպից հարավ ընկած շրջանում
International newsՍիրիական ընդդիմության կազմավորումները, որոնք Հալեպից հարավ ընկած շրջանում գրոհել են կառավարական ուժերի դիրքերը, Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ են խփել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Star լիբանանյան թերթի Էլեկտրոնային տարբերակը: Օդաչուի ճանատագրի մասին տեղեկություններ չեն նշվում:
Դամասկոսում առայժմ չեն հաստատել այս տեղեկատվությունը: Մարտի 13-ին զինյալները Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ Էին խփել Համա քաղաքի մերձակա օդանավակայանում վայրԷջք կատարելու ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: