Նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ. Սերժ Սարգսյան
PoliticsՀայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը: « Այն, ինչ այսօր տեղի էունենում Արցախում, հայ ժողովրդիհամար հերթական փորձություն է, որ այսանգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանիղեկավարությունը: Վստահ եմ, որ մենքպատվով ենք հաղթահարելու այսմարտահրավերը ևս: Հայատյացությունիցկուրացած, նավթի հոտից արբածԱդրբեջանի ղեկավարությունը չիհասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, ևայդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանըսպառնացող ոսոխի գլխին»,-ասել է ՀՀ Նախագահը: