Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ բռնցքամարտիկները Թուրքիա կմեկնեն Օլիմպիական ուղեգրերի հետևից

Sport

 Հայ բռնցքամարտիկները կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությանը, հայտնում է, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի ապրիլի 7-ից 18-ը կայանալիք խոշոր մրցաշարի՝ փորձելով Ռիոյում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել:

Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պաշտոնապես հայտնել էր, թե հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու նախ Թուրքիայում, ապա նաեւ այս տարվա հունիսին՝ Ադրբեջանում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է, որ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ես թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է: Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա»:

Սակայն, հետագայում ՀՕԱԿ-ի հետ քննարկումների արդյունքում նոր որոշում է կայացվել, ըստ որի՝ այնուամենայնիվ, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները կմասնակցեն Թուրքիայի Սամսունում տեղի ունենալիք վարկանիշային մրցաշարին՝ նպատակ ունենալով հնարավորինս լավ արդյունքներ գրանցել եւ արդարացնել նախաօլիմպիական քառամյա շրջափուլի ակտիվ աշխատանքը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի հետ զրույցում ՀԱՕԿ նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը ասաց, որ այդ որոշումը վերանայվել է:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը Հայաստանում չէ, ինքս չեմ կարող ասել, թե արդյո՞ք այդ որոշումը նախապես համաձայնեցված է եղել: Տարածված հայտարարությունից հետո ես անձամբ զրուցել եմ նրա հետ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն իր մտավախությունն ունի հայ մարզիկների անվտանգության համար, քանի որ Սամսունի մրցաշարին ադրբեջանցի մարզիկներ էլ պետք է մասնակցեն: Նրա դիրքորոշումը կարելի է հասկանալ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն հանդիպել է մարզիչների հետ և անձամբ զրուցել է Գևորգյանի հետ: Նրանք եկել են վերջնական որոշմանը, ըստ որի հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Սամսունում կայանալիք  վարկանիշային մրցաշարին: Կողմերը եկել են համաձայնության, և խնդիրը լուծված եմ համարում: Այժմ մնում է միայն լավ մասնակցություն ունենալ»,- հայտարարել է Դերենիկ Գաբրիելյանը:

Արդեն հայտնի է նաեւ, թե ապրիլի 7-ից 18-ը ովքեր կմեկնեն Սամսուն՝ բարձր պահելու հայկական բռնցքամարտի պատիվը: Մրցաշարում Հայաստանը կներկայանա 10 մարզիկով՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովիկյան (75 կգ), Նիկոլ Հարությունով (81կգ), Ռաֆայել Սիմոնյան (91+ կգ) և Անուշ Գրիգորյան (51 կգ):

«Բռնցքամարտիկները շատ մարտական տրամադրություն ունեն: Վախի կամ տագնապի զգացում նրանց մոտ ի սկզբանե չի եղել»,- հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Սամսունում կայանալիք վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրի կարժանանան տղամարդկանց 10 քաշային կարգերից յուրաքանչյուրում 3-ական մարզիկ՝ 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկները, ընդ որում՝ կիսաեզրափակչում անհաջողության մատնված բռնցքամատիկները ևս մեկ լրացուցիչ մենամարտ կանցկացնեն 3-րդ տեղի և օլիմպիական ուղեգրի համար: Կանանց մրցաշարի դեպքում 3 քաշային՝ 51 կգ, 60 կգ և 75 կգ կարգերից յուրաքանչյուրում օլիմպիական ուղեգրի կարժանանա միայն եզրափակչում մրցողները:

Ընդհանուր առմամբ Սամսունի օլիմպիական վարկանշային մրցաշարում 36 օլիմպիական ուղեգիր է վիճարկվելու՝ տղամարդկանց դեպքում՝ 30, կանանց՝ 6:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում հունիսին կայանալիք վարկանշային մրցաշարին, ապա այդ մասին ընդունված որոշումը դեռ չի վերանայվել. Հայաստանը չի մասնակցելու այդ մրցաշարին:

 

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market