Ադրբեջանի ԶՈւ կորուստի թիվը գնալով ավելանում է
International newsԱդրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ ապրիլի 1-ին ԼՂՀ դեմ սկսած ռազմական սադրիչ հարձակմանը հայկական կողմից տված արժանի պատասխանի արդյունքում կորցրել է 16 զինծառայողներ, սակայն, ադրբեջանական աղբյուրները դրանից երկու անգամից ավելի թվեր են հայտնում: Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի կողմից սոցցանցերում անցկացրած հետազոտությունների արդյունքներով` ապրիլի 1-5-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 37 զինծառայողներ եւ տվել առնվազն 10 վիրավոր: Սպանվածներից 19-ը զինվոր են, 6-ը` պայմանագրային զինծառայող, 2-ը` ենթասպա, 10 հոգի էլ սպաներ են: «Խազար»-ը տարածել է նաեւ բոլոր 37 սպանված եւ վիրավոր զինվորների ու սպաների եւ 10 վիրավորների անուններն ու լուսանկարները: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, որի արդյունքում զոհվել է 5 խաղաղ բնակիչ, այդ թվում` երկու երեխա: Այսօր ԼՂՀ ՊԲ մամուլի ասուլիսում նշվել է, որ Ադրբեջանը կորցրել է 29 տանկ, 2 ուղղաթիռ, 6 զրահապատ մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 7 անօդաչու թռչող սարք եւ այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով` Ադրբեջան ունի մոտ 300 սպանված զինծառայող: