Լևոն Արոնյանն առցանց տիրույթում կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Sport«Chess.com» կայքը կազմակերպել է Լևոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ շախմատային բլից պարտիա:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 21:00-ին հայ գրոսմայստերի դեմ առցանց կմրցի 32-ամյա Գրիշչուկը:
«Անհամբերությամբ սպասում եմ Արոնյան-Գրիշչուկ բլից-պայքարին: Արոնյանը կփորձի ուշքի գալ հավակնորդների մրցաշարից հետո»,- Twitter-յան իր միկրոբլոգային էջում գրել է շախմատային թագի ներկայիս տիրակալ Մագնուս Կառլսենը` հանրության ուշադրությունը սևեռելով այս ինքնատիպ մրցամարտի վրա:
Ըստ «Chess.com» կայքի անձնակազմի ներկայացուցիչ Դանիել Ռենսչի` դեռ ապրիլի 5-ին նախնական խաղային փորձարկում է եղել Լևոն Արոնյանի և կայքի մեկնաբան Ռոբերտ Հես 2-րդի միջև:
«Արոնյանն անգամ կատակել է մեր ամերիկյան խոսվածքի վերաբերյալ»,- հայտարարել է «Chess.com» կայքի անձնակազմի ներկայացուցիչը: