Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
International newsՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար կայցելի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գուրիզա Online» կայքը, հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեինը:
«Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստը ծրագրվում է անցկացնել մայիսի վերջին, ամռան առաջին տասնօրյակում: Ներկայում մենք ակտիվորեն պատրաստվում ենք Վրաստանի վարչապետի այցին եւ նիստի անցկացմանը», -ասել է նա: