Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սուտ մատնության փաստով ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ

Society

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2015 թվականի հունվարի 13-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչ ական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու միջոցով Սերժիկ Սահակյանից կորզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով տուժող Ա. Եղիազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սերժիկ Սահակյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ Ս. Սահակյանը հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին տեղեկացրել է, որ աշխատանքի պաշտպանության կանոնները չպահպանելու հետևանքով մահացած Աշոտ Եղիազարյանին ծանուցել է անվտանգության կանոնների պահպանման մասին, սակայն քննիչը հորդորել է, որ իր բացատրությունում և ցուցմունքներում չնշի այդ մասին, այլ ընդունի իր մեղքը՝ նշելով, որ այդ կերպ կազատվի ք րեական պատասխանատվությունից: Հավատալով և վստահելով քննիչին, նրա թելադրանքով իր բացատրությունում, ինչպես նաև ցուցմունքներում գրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ այդ կերպ ընդունելով իր մեղքն այն մասին, որ հանգուցյալին աշխատանքի պաշտպանության կանոնների մասին պատշաճ չի տեղեկացրել:

Իբրև ասվածի հիմնավորում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Սահակյանը ներկայացրել է «Աշխատանքի պայմաններին և պահանջներին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում աշխատանքի հետ կապված կանոնակարգող իրավական ակտերի և դրանց չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացած իրավական հետևանքների մասին» իր մեկ այլ աշխատակցի` Յուրիկ Մկրտչյանին ծանուցելու մասին թերթիկի պատճենը և հայտնել, որ նմանատիպ ծանուցման թերթիկ ունեցել է նաև Աշոտ Եղիազարյանը, որը քննիչ Հ. Սրեյանի պահանջով հա նձնվել է նրան:

Նշել է նաև, որ Աշոտ Եղիազարյանը և Յուրիկ Մկրտչյանը ծանուցման թերթիկները ստորագրել են մեկ անգամ՝ ծանուցման թերթիկում նշված օրը՝ 2014թ. ապրիլի 1-ին:

Նախաքննության ընթացքում Յուրիկ Մկրտչյանի անվամբ լրացված և 2014թ. ապրիլի 1-ով թվագրված՝ հիշյալ ծանուցման թերթիկում «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց կատարված ստորագրությունների վաղեմությունը պարզելու նպատակով Ս. Սահակյանից առգրավվել է հիշյալ ծանուցման թերթիկի բնօրինակը 2016թ. փետրվարի 3-ին նշանակվել փաստաթղթաբանական փորձաքննություն:

Համաձայն փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը տրամադրված 01.04.2014թ. թվագրված ծանուցման մեջ առկա «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց տեղավորված թվով 2 ստորագրություններն ունեն մինչև 1  տարվա կատարման վաղեմություն, ինչը վկայում է այն մասին, որ փաստաթուղթը չէր կարող կազմված լինել և ծանուցվել ինչպես Յու. Մկրտչյանին, այնպես էլ` Ա. Աղիազարյանին դրանում թվագրված օրը` 2014թ. ապրիլի 1-ին:

Այսինքն՝ Սերժիկ Սահակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Սերժիկ Սահակյանի արարքում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes