Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին խստորեն հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը
PoliticsՖրանսիան ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը:
Այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության կողմերին խստորեն հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Կարևոր է, որ բանակցությունները վերսկսվեն Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հասնելու հակամարտության կայուն, տևական և բանակցված կարգավորմանը միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշատակվում է նաև ապրիլի 5-ի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոյի հայտարարությունը, որում շեշտվում էր, որ ո՛չ ռազմական ուժը, ո՛չ էլ ստատուս քվոն չեն կարող հանգեցնել խնդրի լուծման: