Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարևան Ադրբեջանը մոռացել է, որ զինադադար էր աղերսում. Հերմինե Նաղդալյան

Politics

Ստել, նենգափոխել փաստերը, խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում և կազմակերպություններում. սա Ադրբեջանի մշտական ու սովորական դարձած վարվելակերպն է: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդակյանը` անդրադառնալով օրերս ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հայտարարությանը «գրավյալ տարածքներն ազատագրելու» վերաբերյալ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակից:

«Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական քաղաքական, խորհրդարանական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների և ղեկավարների խոսքը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ բացարձակ հակառակն է, կամ, ինչպես ասում են՝ «с точностью до наоборот» : Ստել, նենգափոխել փաստերը, խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ ինչպես իրենց երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում և կազմակերպություններում. սա Ադրբեջանի մշտական ու սովորական դարձած վարվելակերպն է: Մեծախոսությունն էլ առավել քան բնորոշ է հարևան երկրին՝ մոռացել են, որ զինադադար էին աղերսում , մոռացել են այս տարիների ընթացքում իրենց բազմաթիվ սադրանքները, որոնց բազմիցս գերազանցող պատժողական պատասխաններ է տվել հայոց բանակը: Հիմա էլ ՝ սարը երկնեց, ի՞նչ ծնեց: Երեք-չորս օրերի ընթացքում, հսկայական մարդկային զոհեր տալով, թե հայկական և թե ադրբեջանական կողմից, բազմաթիվ երիտասարդների կյանքի գնով հույս ունեին, թե կարողանալու են գոնե մի երկու տեղ, մի երկու մետր առա՞ջ գնալ: Այդ էլ «երազանք» մնաց: Ախր ինչո՞ւ եք սկսում, չէ՞ որ դուք էլ գիտեք, որ դուք միայն գիշերը քնած սպային կացնահարող, միայն ծերունիների նկատմամբ վայրագությունն եր անող, միայն ծանր տեխնիկաներով դպրոց գնացող երեխաներ հրետակոծող, սպանող եք: Անեք ու բարդեք դիմացինի վրա:

Այդ ամենը վաղուց արդեն ոչ մի տրամաբանության չի դիմանում: Աշխարհի աչքի առաջ CNN-ի մեկնաբանը ընդամենը մեկ տրամաբանական հարցով ամեն բան հստակեցրեց. «Ղարաբաղը 20 տարի խաղաղ, ինքնուրույն կյանքով է ապրում, իրենց ինչի՞ն էր դա պետք»:

Քանի որ հոդաբաշխ պատասխան չի էլ կարող լինել , ժամանակն է հին ոգով նոր ստեր շարադրելու, ինչին եռանդուն կերպով նորից լծվել է հարևան պետությունն  իր գործիչներով՝ ի դեմս Սամեդ Սեիդովի: Եվս մեկ անգամ միջազգային հանրության աչքերին թոզ փչելով՝ իրենց «դեմոկրատ» նախագահի, քաղբանտարկյալների ազատման, քաղաքացիական հասարակության գործունեության համար խոչընդոտների «վերացման» և այլնի մասին՝ այս ստի հետ մեկտեղ մատուցելով նաև՝«միակողմանի կարգով», «անսալով միջազգային հանրության՝ կրակը դադարեցնելու հորդորներին» և այլ կեղծ Ö քարոզչությունը:

Իրականությունը, սակայն, այն է, որ այսօր որևէ մեկին խաբել հնարավոր չէ, աշխարհը շատ լավ հասկանում է և կարողանում մեկնաբանել , թե ինչ է կատարվել իրականության մեջ՝ ով է նախահարձակը, ով՝ իրական ագրեսորը, ով է անվերջ տվայտանքների մեջ և խնդիր ունի անընդհատ հայատյացություն ու քսենոֆոբիա սերմանելու , և ով՝ անվերջ սպառազինվելով իր՝ թե՛ հռտեորաբանությամբ և թե՛ գործողություններով ահաբեկչություն իրականացնում: Համաշխարհային ԶԼՄ-ները հայտարարությունից անմիջապես հետո աշխարհով մեկ ցուցադրեցին շարունակվող հրետակոծությունները, կիրառվող ծանր տեխնիկ աները, ու ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ամենաբարձր մակարդակով բոլորով իրար հետ ստախոս են: Որևէ մեկին այսօր չես կարող մոլորեցնել նաև քաղբանտարկյալների ազատագրման մասին լուրերով:

Տեղեկացնեմ, որ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի այդ քայլից հետո ԵԽԽՎ-ի լայն շրջանակներում լուրջ դժգոհություն է առաջացել՝ որակելով այն որպես ևս մեկ անգամ թոզ փչելու կամ խաբելու քաղաքականություն, քանզի Ադրբեջանի քաղհասարակության խոշորագույն գործիչները, մարդու իրավունքների պաշտպանները, քաղբանտարկյալները՝ այդ թվում՝ Խաջիդա Իսմաիլովան, Իլգար Մամեդովը և այլք, դեռևս շարունակում են բանտարկված մնալ և նույն ճնշումների ենթարկվել: 

Այնպես որ, սա ադրբեջանական ոգով հերթական ապատեղեկատվություն է և ստերի ևս մի շարան»,- ասվում է Հերմինե Նաղդալյանի հայտարարության մեջ: 

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform