Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ

Politics

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մայա ԽաչատրյանՀայաստանի Հանրային հեռուստաընկերությունՏիկին կանցլեր, միջազգային հայտնի վերլուծական կենտրոնները, այդ թվում՝ ամերիկյան Ստրատֆորը, վաղուց արդեն կանխատեսում էին, որ նավթի միջազգային գների անկման և Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացման դեպքում Իլհամ Ալիևը պատերազմ կսկսի իր բնակչության ուշադրությունը շեղելու համար:  Նավթի գներն ընկան: Ավելին, օրեր առաջ էլ բացահայտվեց Ալիևների գերդաստանի` Պանամայում աստղաբաշխական օֆշորային գումարներ պահելու սկանդալը, որի ց էլ կարիք կար շեղել Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը: Կիսու՞մ եք արդյոք վերլուծական կենտրոնների կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան պարզապես Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը սեփական լրջագույն խնդիրներից շեղելու նպատակ ունեին:

Անգելա ՄերկելՈ՛չ, այդ կապակցությամբ ես չեմ կարող որևէ բան ասել:  Ես զբաղվում եմ ոչ թե վերլուծություններով, այլ` քաղաքականությամբ: Նախ և առաջ, նման խնդիրներ առաջանալիս անհրաժեշտ է լուծումը գտնելու գործընթացին որևէ կերպ աջակցել, այդ նպատակով անհրաժեշտ է, բնականաբար, իրավիճակը վերլուծել, և ըստ իս, դա հենց այն է, ինչ Գերմանիան պետք է անի: Եվ հենց այդ քայլերն էլ կիրականացվեն: Հենց այդ նպատակով էլ ԵԱՀԿ-ի համանախագահների հանդիպում է կազ մակերպվել, համանախագահները որոշակի պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, և հենց դրա համար էլ Դաշնային Հանրապետության արտգործնախարարը քայլեր է ձեռնարկել: Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված աշխատանքը՝ այն առաջարկները, որոնք նրանք մշակել են, խելամիտ հիմք են հանդիսանում: Այժմ անհրաժեշտ է փորձել հնարավորինս արագ վերականգնել նախկին կայունությունը: Ինչպես նշվեց` հարցը մի հակամարտության մասին է, որ շատ վաղուց չի լուծվում, սակայն վերջին ժամանակների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է շու տափույթ լուծում գտնելը:

Թոմաս Լան, Գերմանիայի լրատվական գործակալությունՏիկին կանցլեր, Դուք արդեն խոսեցիք Թուրքիայի մասին: Այժմ Բունդեսթագում առաջիկա շաբաթների ընթացքում բանաձև է  քննարկվելու, որտեղ բացահայտ կերպով նշվելու է նաև հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին: Թուրքիայի արձագանքը կանխատեսելի է: Արդյո՞ք նախապատրաստվել եք դրան: Եվ մի կարճ հարց ՀՀ Նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ-Թուրքիա սերտ հարաբերությունները փախստականների ճգնաժամի ֆոնին: Շնորհակալություն:

Անգելա Մերկել. Իրավացի եք, որ Բունդեսթագում քննարկվելու է նման բանաձև, ինչին հետևելու է թուրքական կողմը: Ավելին այս պահին չեմ կարող ասել:

Սերժ ՍարգսյանԻնձ համար շատ դժվար է գնահատական տալ Եվրամիության գործողություններին և ես իրավասու էլ չեմ: Միայն կարող եմ ասել, որ փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր արևելքում հոծ հայկական համայնքներ կային, և այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է  քսան հազարից ավելի փախստականներ, որովհետև նրանք ազգությամբ հայ են և նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Այնուհանդներձ, երեք միլիոնանոց երկրի համար քսան հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է, և այս առումով, իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կանցլերին, Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:     

Զոհրաբ ՀարոյանԱրմենիա հեռուստաընկերություն. Տիկին կանցլեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորել միջազգային իրավունքի երեք հետևյալ սկզբունքերի հիման վրա` ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի,  ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքից հրաժարման և տարածքային ամբողջականություն սկզբունքների հիման վրա: Դուք, որպես ԵԱՀԿ գործող նախագահ երկրի ղեկավար, ընդունու՞մ եք արդյոք, որ հիմնահարցը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների` այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Անգելա Մերկել. Կարծում եմ՝ լուրջ արդյունքի կհասնենք, եթե զարգացնենք այդ սկզբունքները: Թեև երկար ժամանակ ենք աշխատել այդ սկզբունքների վրա, սակայն գոյություն ունի կարծիքների տարբերություն: Պետք է ամեն ինչ անել այդ տարբերությունը վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքներն այս պահին պետք չէ փոխել ղարաբաղյան հիմնախնդրի մասով, այլ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանխենք արյունահեղությունը և մարդկային զոհերը: Տևական զինադադարի հասնելու ուղղությամբ հնարավոր հրատապ ջանքերն այդ ուղղությամբ գործադրվում են, քանի որ որքան երկար են ընթանում ռազմական գործողությունները, այնքան դժվար է հասնել քաղաքական լուծման:

Առնդ ՀենցեARDՆախ Հայաստանի նախագահին եմ ուղղում հարցս: Պարոն Նախագահ, մի կողմից Ռուսաստանը Ձեր երկրի համար ռազմական պաշտպանողական ուժ է, մյուս կողմից՝ Ադրբեջանի ամենամեծ ու կարևոր զենք մատակարարող երկիրը: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը այս հակամարտությունում:

Տիկին Կանցլեր, Դուք ականատես եղաք այն բանին, թե ինչպես ՀՀ Նախագահն օգտագործեց այս ֆորումը՝ հակամարտության սրման վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու համար: Հնարավոր չե՞ք համարում, որ Ձեր և Նախագահ Գաուկի հետ հանդիպումները կարող են թյուր տպավորություն ստեղծել, թե Գերմանիան ընկալվում է որպես հակամարտության կողմ, թե՞ ծրագրում եք նմանատիպ այց նաև Ադրբեջան:

Անգելա ՄերկելՆախատեսում ենք, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսին կկայանա Ադրբեջանի նախագահի այցը, և մենք կքննարկենք իրադրությունը նաև իրենց տեսանկյունից: Պարբերաբար հանդիպում եմ Ալիևին: Մենք ջանքեր ենք գործադրում երկու կողմերին էլ լսելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ ՍարգսյանԻրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, և բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա: Միայն մի բան կարող եմ ասել՝ այո՛, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ, իրոք, այդ զինատեսակները գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների, և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք, մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վարկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավրովել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գնտել. չեք կարող: Գիտե՛ք, պատերազմը շատ վատ բան է. դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումը ամենամեծ բանն է: Այ, ուժը դրա մեջ է: Շնորհակալ եմ:  

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank