Ադրբեջանը ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր». «Ազադլըգ»
International newsՎերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանիհոգեբանական առողջության կենտրոնիշտապ հոգեբանական օգնության բաժնիղեկավար Քեմալե Թալիբովան Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն է գործել, որոնցից 29-ը անչափահասներ են եղել:
Նրա խոսքով` 2013 թվականին Ադրբեջանում 415 ինքնասպանության դեպք էր գրանցվել:
«Վերջին տարիներին գրանցվում են ինքնասպանության դեպքեր եւ երեխաների, եւ տարեցների մոտ: Ինքնասպանություն կատարողների մեջ գերակայում են 18-35 տարեկան քաղաքացիները», -ասել է նա` առանձնացնելով ինքնասպանության պատճառների մեջ ամենատարածվածները` սոցիալական խնդիրներ, ընտանեկան վեճեր, հոգեբանական խախտումներ:
«Կանանց շրջանում ինքնասպանության դեպքերը մեծացել են, սակայն, տղամարդկանց շրջանում դրանք երկու անգամ ավելի շատ են: Ապագայում Ադրբբեջանում կստեղծվի նաեւ սուիցիդիլոգիայի բաժին, որտեղ պետք է ուսումնասիրվեն ինքնասպանության դիմելու պատճառները», -ասել է նա:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է, իսկ վերջին մեկ տարում, նավթի գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո, Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Սակայն, տեղի ԶԼՄ-ներիհաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 100 ինքնասպանության դեպք, որից 7-նանչափահասներ եւ 58 ինքնասպանության փորձ է գրանցվել: Փորձագետների կարծիքով` 100 ինքնասպանություններից 40- ըտեղի է ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում 2,5 միլիոնից ավելի մարդ պարտք է բանկերին: Վերջին մեկ տարում մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը: