Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցն ավարտվեց
PoliticsԱվարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: Մեդվեդևի հետ «Զվարթնոց» օդանավակայան է ուղևորվել նաև ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկրների միջև երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Հանդիպմանը Մեդվեդևը նշել է, որ իր այցի ընթացքում անցկացվել են բանակցություններ, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրվել են ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր և պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր հարցերի, այդ թվում՝ բարդ, բ անավիճային և կարևոր հարցերի շուրջ:


