ԻՊ-ի զինյալներն ավելի քան 170 մարդ են սպանել Դամասկոսի արվարձանում առեւանգվածներից
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Դամասկոսի արվարձանում առեւանգված առնվազն 175 մարդ Է սպանվել ծայրահեղականների ձեռքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել Է Sky News – Arabiaհեռուստաալիքը:
Ինչպես նշվում Է, խոսքը վերաբերում Է ապրիլի 4-ին Դամասկոսից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դումեյր քաղաքի Աբու-Շամաթ շրջանում «Բադիա իսմինթ» ընկերության ցեմենտի գործարանից առեւանգված աշխատողներին: Ընդհանուր առմամբ իսլամիստների ձեռքում Էր հայտնվել 340 մարդ:
Ավելի ուշ արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ նրանցից հարյուրին հաջողվել Է փախչել:
Դումեյրը գտնվում Է Դամասկոս-Բաղդադ խճուղու վրա՝ ազատ արդյունաբերական գոտու հարեւանությամբ: 2013 թվականի դեկտեմբերին ահաբեկչներն այնտեղ հաշվեհարդար Էին սարքել Ադրա Էլ Ումալիա բանվորական ավանում: Դրա զոհ Էր դարձել հարյուրից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: