Արցախի կառավարությունը հոգ է տանում տարհանված բնակիչների մասին. Արտակ Բեգլարյան
International newsԼՂՀ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետեւանքով հատկապես Թալիշ եւ Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
«Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, եւ բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի եւ հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից»- գրել է Արտակ Բեգլարյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք իրենց աջակցում են այս հարցում: