ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը հունիսի 7-8-ին կանցկացվի Բիշքեկում
PoliticsԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը պլանավորվում Է 2016 թվականի հունիսի 7-8-ին անցկացնել Բիշքեկում:
Այդ մասին հայտնել Է այս տարի ԱՊՀ-ն նախագահող Ղրղզստանի ԱԳ նախարար Էռլան Աբդիլդաեւը՝ ամփոփելով ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ապրիլի 8-ին Մոսկվայում կայացած նիստի արդյունքները:
«Ղրղզստանին Համագործակցության հոբելյանական 25-ամյակի տարում բաժին Է ընկել պատվավոր եւ պատասխանատու առաքելություն,- ասել Է նախարարը: ԱՊՀ-ում Ղրղզստանի նախագահությունը հիմնվում Է հաջորդայնության սկզբունքի վրա՝ Համագործակցության գործառման 25-ամյա փորձի հետագա զարգացման եւ արդի փուլում մասնակից պետությունների բազմակողմ համագործակցության ընդլայնման նպատակով»:
«Մեր նախագահության շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում 2016 թվականի հունիսի 7-8-ին կանցկացվեն ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի, 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ գագաթնաժողովի նախաշեմին՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերը,-հայտնել Է Աբդիլդաեւը:-Հիմնական միջոցառումն, իհարկե, հոբելյանական գագաթնաժողովն Է, որը սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Բիշքեկում»:
Նախարարը նշել Է, որ ղրղզական կողմն «սկսել Է անհրաժեշտ ողջ աշխատանքն այս կարեւոր միջոցառումների հաջող անցկացման համար»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: